Ամերիկացի եւ իտալացի գիտնականները պարզել են, որ ոստրեները կարող են քաղցկեղ առաջացնել: Կենսաբանների խոսքով՝ գլոբալ ջերմացումը նպաստում է ջրում վտանգավոր մանրէների բազմացմանը, որոնք մահացու են մարդու համար: Այս մասին գրում է Oane-ն:

Հատկապես վտանգավոր են Vibrio մանրէները, որոնց ավելի քան 40 տեսակ գոյություն ունի: Այդ մանրէներով վարակված մարդու մոտ կարող են այնպիսի հիվանդություններ առաջանալ, ինչպիսիք են սեփսիսը, սուր ուրետրիտը, սուր կարդիովասկուլիտը, իսկ V. cincinnatiensis-ը կարող է մենինգիտի կամ էնցեֆալիտի պատճառ դառնալ:

Այս մանրէներով հնարավոր է վարակվել սխալ պատրաստված ձուկ, խեցգետնակերպեր եւ կակղամորթներ ուտելու դեպքում, իսկ ոստրեները վիբրիոզով վարակվելու հիմնական պատճառն են:

Վիճակագրության համաձայն՝ 2014 թվականի ընթացքում այս ախտորոշմամբ 10 հիվանդներից 7-ը նախանշանների առաջացումից առաջ ոստրե է կերել: Ցավոք, հիվանդացության դեպքերն աճում են սարսափելի տեմպերով. 2013 թվականին վիբրիոզի ախտորոշումը 43%-ով ավելին է եղել, քան 2006-2008 թվականներին: