Մահից հետո կյանքը չի ավարտվում, այլ շարունակվում է զուգահեռ աշխարհում: Այնտեղ իրականությունը մեր սովորականին նման չէ: Նման «հանգուցյալ» աշխարհում ամեն ինչ հնարավոր է, նույնիսկ դինոզավրերի դարաշրջանի ծաղկումը: Discover24-ի փոխանցմամբ՝ նման տեսություն են առաջ քաշել Հյուսիսային Քարոլինայի համալսարանի աշխատակիցները:

Այս տեսությունը տարածվում է նաեւ կենդանիների վրա: Պրոֆեսոր Ռոբերտ Լանզի կարծիքով՝ այլ իրականության մեջ մարդիկ եւ կենդանիները վերածնվում են: Ըստ նրա՝ փաստերը հաստատում են սա: Օրինակ՝ ֆիզիկոսներն ապացուցել են, որ միկրոմասնիկները կարող են միեւնույն ժամանակահատվածում երկու վիճակում լինել:

Գիտնականը մահից հետո մարդկանց վերածնվելու գործընթացը համեմատում է բնական երեւույթների հետ, օրինակ՝ բույսերի ծաղկման. ծաղիկները նույնպես թառամում են՝ նորից ծաղկելու համար: