Հայաստանում արդեն մոտ 90 հազար տոննա խաղող են մթերել։ Այս մասին հոկտեմբերի 6-ին՝ Կառավարության նիստից հետո, լրագրողներին ասել է գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը։
Նրա խոսքով՝ մթերման խնդիրներ չպիտի լինեն, իսկ Նախարարությունը հոգ կտանի, որ վճարումներն իրականացվեն կարճ ժամկետներում։



























