Ամերիկյան գիտնականները հստակ պատճառներ են գտել, թե ինչու է, ի տարբերություն մեծահասակների, պատանիների համար ավելի դյուրին սովորելը: Ըստ Neuron պարբերականի՝ պատճառը նեյրոնային շղթաների առանձնահատկության մեջ է, որոնք հիպոկամպը կապում են ուղեղի գծավոր մարմնի հետ:

Planet-today-ի՝ ավելի վաղ կատարված հետազոտությունն աճող ուղեղի մի քանի հետաքրքիր առանձնահատկություն է բացահայտել, որոնք ի հայտ են գալիս ուսման գործընթացքում:

Համապատասխան կենսաբանական մեխանիզմներն ուսումնասիրած գիտնականները կենտրոնացել են հիմնականում դրանց բացասական կիրառման ուղղությամբ, օրինակ՝ թմրանյութերի կամ մոլախաղերի նկատմամբ դեռահասների հակվածության: Սակայն նույն գործընթացները, նոր հետազոտության համաձայն, պատասխանատու են նաեւ բարձր առաջադիմության համար:

Ըստ Գիտնականների՝ ուղեղի գծավոր մարմինը վերահսկում է այնպիսի գործընթացներ, ինչպիսիք են ծրագրումը, որոշումների ընդունումն ու սովորելը: Վերջինը մշտական խրախուսում է պահանջում, ինչի հետ կապված տարեց բնակչությունը որոշակի խնդիրներ է ունենում. մեծահասակների ուղեղի նեյրոնային կառուցվածքները ֆիզիկապես չեն կարող անհրաժեշտ հզոր խրախուսական ազդակներ ապահովել: