Եվրոպական վիճակագրական ծառայության փորձագետները պարզել են, թե որտեղ են բնակվում Եվրոպայի ամենաերջանիկ մարդիկ: Ըստ 34travel.by-ի՝ առաջին հորիզոնականում Վիլնյուսն է:
Մասնագետները հարցում են անցկացրել եվրոպական 83 քաղաքի բնակիչների շրջանում՝ պարզելու համար, թե որտեղ են մարդիկ իրենց երջանիկ եւ կյանքից գոհ զգում: Ավելի քան 40 հազար եվրոպացիներ պատասխանել են հարազատ քաղաքներում կյանքի որակի մասին հարցերի:
Ամենաերջանիկ մարդիկ Վիլնյուսում են. քաղաքացիների 98%-ը գոհ է Լիտվայի մայրաքաղաքում իր կյանքից: Երկրորդ եւ երրորդ հորիզոնականներում, համապատասխանաբար, Ստոքհոլմն ու Կոպենհագենն են, չորրորդ եւ հինգերորդ տեղերում՝ Վիեննան եւ Լյուքսեմբուրգը: Սրանց հաջորդում են Զագրեբը, Ամստերդամը, Դուբլինը, Վարշավան, Տալինը: Երջանիկների տասնյակը եզրափակում է Լյուբլյանան:
Իսկ ամենադժբախտ բնակիչներն ապրում են հետեւյալ քաղաքներում. Ռիգա, Բրատիսլավա, Նիկոսիա, Լիսաբոն, Բրյուսել, Մադրիդ, Սոֆիա, Աթենք, Հռոմ, Փարիզ:



























