Գիտնականները պարզել են, թե որտեղից է ոսկին հայտնվել Երկրի վրա։ Թանկարժեք մետաղի փոքր պաշարներ են հայտնաբերվել այլ երկնային մարմինների ՝ օրինակ Լուսնի կամ Մարսի վրա։ Թանկարժեք մետաղի առաջացման պատճառը մոլորակային աղետն է, հայտնում է Oane–ը։
Գիտնականները վստահ են, որ ոսկին մեր մոլորակի վա գոյացել է մեկ այլ խոշոր տիեզերական օբյեկտի ու Երկրի բախման պատճառով։ Ըստ գիտնականների, դա կարող էր տեղի ունենալ 4․5 մլրդ տարի առաջ։ Նման աղետը միայն հարստացրել է Երկիրը, մոլորակի վրա սկսել են հայտնվել թանկարժեք մետաղի հանքավայրեր։ Դա ապացուցելու համար ճապոնացի գիտնականները կարողացել են մշակել այն ժամանակվա մոլորակների էվոլյուցիայի համակարգչային մոդելը։ Մասնագետները կարողացել են հետեւել մոլորակների զարգացմանը 300 մլն տարվա ընթացքում։
Պարզվել է որ այն ժամանակ Երկիրն այդքան էլ հաճախ չէր ենթարկվում այլ տիեզերական մարմինների հետ բախումների։ Սակայն այն օբյեկտը, որը սկիզբ է դրել թանկարժեք մետաղի գոյացմանը, իր չափերով շատ գերազանցում էր երկնային մյուս մարմիններին։ Երկիրը բախվել էր մի տիեզերական օբյեկտի, որը Պլուտոն մոլորակից էլ մեծ է։ Գիտնականները նշում են, որ թանկարժեք մետաղի պաշարները, որոնք հայտնաբերվել են Լուսնի ու Մարսի վրա, շատ չնչին են ու վկայում են այն մասին, որ այդ երկնային մարմիններն էլ են հաճախակի ենթարկվել բախումերի, սակայն ոչ այդքան հզոր։



























