Ամերիկացի գիտնականները ապացուցել են, որ առաջին հայացքից սեր գոյություն չունի։ Կենսաբանները ստուգել են վայկյանական սիրահարության առաջացման հնարավորությունը ու փորձել ստանալ այսպես կոչված «սիրո բանաձեւը», հայտնում է Ftimes–ը։
Մասնագետները չափել են հետազոտությանը մասնակցող մի խումբ կամավորների ուղեղի ակտիվության ցուցանիշները նրանց դուր եկած՝ հակառակ սեռի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո։
Պարզվել է, որ ո՛չ առաջին ծանոթության ժամանակ, ո՛չ էլ առավել եւս առաջին հայացքից մարդկանց միջեւ հատուկ զգացմունք չի առաջանում։ Մարդուն ժամանակ է պետք կատարված իրադարձությունը իմաստավորելու համար։ Ուղեղը նախ մշակում է ստացված տեղեկությունը ու միայն դրանից հետո է մարդու մոտ նոր ծանոթի մասին ինչ -որ տպավորություն ստեղծվում՝ թե դրական, թե բացասական։ Ինչ վերաբերում է սիրո զգացմունքին, ապա այն, գիտնականների կարծիքով, կարող է առաջանալ միայն չորրորդ ժամադրությունից հետո։
Հետազոտողները պարզաբանում են, որ առաջին ժամադրությունից հետո ուղեղը նոր տեղեկություն է ստանում, որը հայտնվում է կարճաժամկետ հիշողության համար պատասխանատու մասում։ Այնտեղ է մնում նաեւ երկրորդ հանդիպումից հետո ու միայն երրորդ հանդիպումից հետո է սկսվում ստացված տեղեկությունների վերլուծությունը, իսկ վերջնական տպավորությունը ձեւավորվում է 4-րդ ժամադրությունից ոչ շուտ։
Այսպիսով փորձագետները եզրակացրել են, որ առաջին հայացքից սերն անհնար է։ Եվ այդ զգացմունքը առավել եւս չի կարող առաջանալ ինտերնետի միջոցով ծանոթության ժամանակ, քանի որ ուղեղը այդ դեպքում պարզապես բավարար տեղեկություններ չի ունենում։



























