Գիտնականները կարծում են, որ սելֆին մարդու միայնության նշան է։ Սոցիալական հարցումները պարզել են, որ մարդիկ, որոնք հաճախ են օգտվում սոցցանցերից եւ սիրում են սելֆիներ հրապարակել, փորձում են հասնել շրջապատի ուշադրությանը, փոխանցում է Oane–ը։
Թաիլանդցի մասնագետները սոցհարցում են անցկացրել, որի միջոցով պարզել են, որ միայնության եւ սեփական անձը լուսանկարելու միջեւ փոխադարձ կապ գոյություն ունի։ Պարզվում է, որ որքան շատ է մարդ ժամանակ հատկացնում սոցիալական ցանցերում մնալուն եւ սելֆի անելուն, այնքան շատ է նա ուզում ստանալ շրջապատի ուշադրությունը։ Իր արարքներով միայնակ մարդը ցույց է տալիս, որ նրանց մասին ոչ ոք հոգ չի տանում։
Հարցմանը մասնակցել է 300 կամավոր աղջիկ, որոնք կանոնավոր այցելում էին հոգեբանին։ Ուսումնասիրելով կամավորների կյանքն ու սոցցանցերում ակտիվությունը՝ մասնագետները եկել են այն եզրակացության, որ առավել միայն մարդիկ շատ ժամանակ են հատկացնում համացանցում գտնվելուն։



























