Բրիտանացի մասնագետներն ապացուցել են, որ կյանքի փորձը ոչ միշտ է լավագույն խոհրդականը այս կամ այն հարցի լուծման ժամանակ։ Երբեմն ավելի լավ է վստահել սեփական ինտուիցիային, որը կարող է իրավիճակից ճիշտ ելք հուշել, հայտնում է Informing–ը։
Իրենց հետազոտության արդյունքում մասնագետները հանգել են այն եզրակացության, որ մարդը որոշումներ կայացնելիս հակված է ապավինել կյանքի փորձին։ Ընդ որում գիտնականները ուշադրություն են դարձրել, որ փորձը հաճախ մարդկանց փակուղի էր տանում, քանի որ կյանքի դասերը ոչ միշտ են կրկնվում, իսկ իրավիճակն էլ կարող է ստանալ այնպիսի ընթացք, ինչպիսին նախկինում երբեւէ չի ստացել։
Գիտնականների խոսքով անհրաժեշտ է լսել ներքին ձայնը, որը հաճախ ավելի ճիշտ է հուշում, թե ինչպես է պետք գործել բարդ իրավիճակում։ Փորձագետների խոսքով ինտուիցիան մարդու բացառիկ ունակությունն է, որը ձեւավորվել է էվոլյուցիայի ընթացքում։ Իսկ ահա փորձը յուրաքանչյուր մարդու մոտ անհատական է ու պայմանավորված է ապրած տարիներով։



























