Կանայք սթրես են ապրում, երբ մենակ են մնում։ Այս հայտնագործությունը կարող է օգնել սթրեսի հաղթահարման համար ռազմավարության ստեղծմանը։ Հետազոտությունը անցկացվել է Կալգարի համալսարանում, որտեղ գիտնականները ստուգել են սթրեսի մակարդակը որձ եւ էգ մկների մոտ։

Ստացված արդյունքները շեշտում են կանանց համար սոցցանցերի կարեւորությունը։

Հետազոտությանը մասնակցել են երիտասարդ մկներ, որոնց ծնվելուց հետո տեղավորել են նույն սեռի ներկայացուցիչների խմբերում։ Որոշ մկների թողել են նման խմբերում, մյուսներին  տեղավորել զույգերով, իսկ երրորդ խմբին 16-18 ժամով մեկուսացրել են մյուսներից։ Ստացված արդյունքները վկայում են այն մասին, որ միայն երիտասարդ էգ մկներն էին սոցիալական մեկուսացումն ընկալում որպես սթրեսի տեսակ, հայտնում է Svopi–ն։