Մարդու վրա դրական ազդեցություն է թողնում տանը մաքրություն անելը։ Նման եզրակացության են հանգել ամերիկացի գիտնականները, գրում է Planet-Today-ը։
Արտասովոր փորձին մասնակցել է մոտ 500 կամավոր, որոնց առաջարկել են 20 րոպե շարունակ մաքրություն անել հատուկ այդ նպատակով հատկացված տարածքում, որը նման էր բնակարանի սենյակի։ Հետազոտությունը սկսելուց առաջ բոլոր կամավորները թեստ են հանձնել, որոշելու համար նրանց ընթացիկ հոգեկան վիճակը։ Նույնատիպ թեստ էլ փորձն ավարտելուց հետո են անցել։
Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ կամավորների 60 տոկոսի մոտ զգալիորեն բարելավվել էր հոգեկան վիճակը՝ մարդիկ ավելի հանգիստ են դարձել, զուսպ ու երջանիկ։ Իսկ մնացած 40 տոկոսի մոտ ինքնազգացողության որեւէ փոփոխություն չի արձանագրվել։




























