Նորածնի վարքագիծը պատմում է այն մասին, թե ինչ մարդ է նա մեծանալու։ Նման եզրակացության են հանգել ամերիկացի գիտնականներ Սթելլա Չեսս ու Ալեքսանդր Թոմասը, հայտնում է Informing-ը։
30 տարվա ընթացքում հոգեբանները հետեւել են 135 երեխաների վարքագծի, ստուգել են նրանց ֆիզիկական վիճակը, նաեւ վերլուծել հոգեկան վիճակը ու մտավոր զարգացման մակարդակը։
Վերլուծելով ստացված արդյունքները, մասնագետները նորածիններին բաժանել են երեք պայմանական խմբերի՝ ըստ նրանց խառնվածքի։ Ձեւավորվել են «դժվար», «հեշտ», նաեւ «դանդաղ զարգացող խառնվածքով» նորածինների խմբեր։ Հետազոտությունը սկսելուց 10 տարի հետո գրեթե բոլոր երեխաները մնացել են այն խմբերում, որտեղ նրանց ներառել էին ի սկզբանե։
Գիտնականների խոսքով, ուսումնասիրելով երեխաների վարքագիծը նրանց ծնվելուց հետո առաջին ամիսներին, կարելի է պատկերացում կազմել ապագայում նրանց խառնվածքի մասին։ Տարիքի հետ երեխան կփոխվի, բայց նրա բնավորության հիմնական գծերը դեռ նորածնային տարիքում են ձեւավորվում։
Հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ օրինակ այն երեխաները, որոնք փոքր տարիքում կարողանում են կենտրոնանալ մանրուքների վրա, արդեն հասուն տարիքում էլ են կոկիկ ու ուշադիր լինում։ Ակտիվ նորածինները դառնում էին զգացմունքային տեսակետից կայուն մարդիկ։ Իսկ այն երեխաները, որոնք շատ են ժպտում առաջին ամիսներին, հաճախ էքստրավերտներ են դառնում, բայց վստահ են լինում իրենց ուժերում։



























