Հոգեբանները պարզել են, որ մարդկանց հարաբերություններում առանցքայինը տեսողական կոնտակտն է։ Նման եզրակացության է հանգել մասնագետների միջազգային խումբը տղամարդկանց ու կանանց մասնակցությամբ մի շարք հետազոտություններ անցկացնելուց հետո, հայտնում է Informing–ը։
Հետազոտողների խոսքով տեսողական կոնտակտն է ձեւավորում զրուցակցի մասին մարդու առաջին տպավորությունը ու հիմք ծառայում հետագա հարաբերությունների համար։ Ընդ որում տվյալ կանոնը տարածվում է բոլոր տարիքների մարդկանց, նաեւ երկու սեռերի ներկայացուցիչների վրա։
Ընդ որում դա արդյունավետ է ոչ միայն հակառակ սեռի ներկայացուցիչների, այլեւ նորածինների դեպքում, քանի որ վերջինները հաճախ ուշադրություն են դարձնում հենց նրանց, ովքեր ուղիղ իրենց աչքերի մեջ են նայում։ Տեսողական կոնտակտը, հետազոտության հեղինակի խոսքով, նաեւ ունակ է բարձրացնել ուշադրության մակարդակը ու տեղեկությունները մշակելու ունակությունը։
Սակայն եթե տղամարդը ուզում է այնպես անել, որ կինը սիրահարվի իրեն տեսողական կոնտակտի միջոցով, նա ստիպված կլինի բավականին երկար նայել այդ կնոջ աչքերին։ Չէ՞ որ ըստ բրիտանացի գիտնականների՝ տղամարդիկ սիրահարվում են առաջին հայացքից, իսկ կանայք ՝ վեցերորդ։




























