Ոտքերը սափրելու սովորությունը բնորոշ է ոչ միայն կանանց, այլեւ տղամարդկանց։ Այս մասին գրում է The Independent–ը՝ վկայակոչելով Men's Health տղամարդկանց հայտնի ամսագրի իրականացրած հարցման արդյունքները։

Պարբերականի Facebook-յան էջում կազմակերպվել էր հարցում, որի նպատակն էր պարզել, թե ինչպես են ժամանակակից տղամարդիկ վերաբերվում ոտքերը սափրելու պրակտիկային ու նրանցից քանիսն է այդպես վարվում։

Հարցման արդյունքները լրագրողների համար անսպասելի էին։ Ընթերցողների կեսից ավելին՝ 51․6 տոկոսը, հայտնել էր, որ «տարօրինակ» է համարում, երբ տղամարդիկ սափրում են ոտքերը, 33․1 տոկոսը խոստովանել է , որ թրիմերի օգնությամբ թեթեւակիորեն կարճացնում է ոտքերի մազերը։ Եվս 15․3 տոկոսն էլ խոստովանել է , որ մշտապես սափրում է ոտքերը։ Հարցմանը մասնակցել է ընդամենը 600 տղամարդ։

Մեկ այլ ամսագիր՝ Women's Health --ը նույն հարցի շուրջ հարցում է կազմակերպել կին ընթերցողների շրջանում՝ փորձելով պարզել, թե ինչ են նրանք մտածում ոտքերը սափրող տղամարդկանց մասին։

Մոտ 700 կին ընթերցողների գրեթե 30 տոկոսը հայտնել է, որ դրական է վերաբերվում նրան, որ տղամարդիկ կարճացնում են ոտքերի մազերը, իսկ 22 տոկոսը առհասարակ նախնտրում է մաքուր սափրված ոտքերով տղամարդկանց։ Բայցեւայնպես կանանց մեծ մասն այս հարցում պահպանողական է ՝ հարցման մասնակիցների 49․3 տոկոսը կարծիք է հայտնել է , որ տղամարդիկ չպետք է սափրեն իրենց ոտքերը։