Պատգամավոր, ազատամարտիկ Ռուստամ Գասպարյանը կարծում է, որ պարտադիր պայման չէ պաշտպանության նախարարի ծառայած լինելը:

«Պարտադիր չէ, որ պաշտպանության նախարարը զինվորական լինի, խրամատից դուրս եկած լինի»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավորը:

Ըստ Ռուստամ Գասպարյանի` պաշտպանության նախարարի պաշտոնը քաղաքական է, իսկ նախարարի պարտականությունն է ռազմաքաղաքական խնդիրները բարձրացնել տարբեր երկրներում, իսկ մնացած հարցերի համար կա Զինվա ուժերի շտաբի պետ:

Հիշեցնենք, որ առաջին անգամ Հայաստանում պաշտպանության նախարար է նշանակվել ոչ զինվորական անձ: Վիգեն Սարգսյանը մինչ այս զբաղեցնում էր Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը: