Հայաստանի ԱԻՆ-ում, հոկտեմբերի 23-ին, ժամը 23.14-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւանի Արտաշիսյան փողոցում՝ «Երեւան Սիթի» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է շտապօգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Wolkswagen Passat CC» մակնիշի 96 ՍՍ 999 եւ «ԳԱԶել» մակնիշի 06 ՏՏ 733 (վարորդ Ա. Մ.) համարանիշերի ավտոմեքենաները. «Wolkswagen Passat CC» մակնիշի ավտոմեքենան շրջվել է: Զոհեր եւ տուժածներ չկան: