Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հոկտեմբերի 25-ին` ժամը 00:01-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Թումանյան փողոցի թիվ 33 շենքի 1-ին հարկում գտնվող խմորեղենի արտադրամասում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ եւ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:17-ին, մարվել՝  00:21-ին:

Այրվել են պահեստային իրեր (6 քմ) եւ 1 սառնարան: