Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 24-ից 25-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 4 դեպքերն էլ բացահայտվել են:

Բացահայտվել է գողության՝ 10, խարդախության՝ 6, հարկերից խոսափելու՝ 2, թմրանյութի հայտնաբերման՝ 2 եւ կաշառակերության 1 դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության՝ 2 եւ մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետեւանքով 8 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: