Երեւան-Սեւան ավտոճանապարհին հոկտեմբերի 18-ին տեղի ունեցած վթարի հետեւանքով «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր տեղափոխված 20-ամյա Հրանտ Գասպարյանըի առողջական վիճակն արդեն լավ է, նա մինչեւ շաբաթվա վերջ հիվանդանոցից դուրս կգրվի: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին հիվանդանոցից՝ նշելով, որ Հրանտ Գասպարյանը դուրս գրվելուց հետո կշարունակի լինել բժիշկների հսկողության տակ:

20-ամյա երիտասարդը գլխուղեղի շրջանում ստացած վնասվածքների ունի:

NEWS.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ  «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր տեղափոխված 3 տուժածներից երկուսը դուրս են գրվել հիվանդանոցից:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Կոտայքի մարզում հոկտեմբերի 18-ի առավոտյան ժամը 08.30-ի սահմանում խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. Երեւան-Սեւան ավտոճանապարհի 44-րդ կմ հատվածում բախվել են «Օպել» մակնիշի եւ Mercedes Benz Sprinter մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետեւանքով մահացել էր Վարսեր գյուղի 18-ամյա բնակչուհիՀռիփսիմե Գասպարյանը:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: