Տավուշի մարզի Պտղավան գյուղում այսօր՝ հոկտեմբերի 27-ին, տուն է  այրվել, որի հետեւանքով մահացել է հաշմանդամ տանտերը: NEWS.am-ի հետ զրույցում Պտղավանի գյուղապետ Արայիկ Պարանյանը նշեց, որ մահացածը իրենց գյուղի բնակիչ Էդգար Արզումանյանն է, նա այդ տանը բնակվելիս է եղել մենակ:

«Երկու որդի ունի, բայց Մոսկվայում են բնակվում, ինքն էլ ամուսնալուծված էր: Ինսուլտ էր տարել եւ տեղաշարժման հետ կապված խնդիրներ ուներ: Այժմ չգիտենք՝ ինչից է հրդեհը բռնկվել, պարզվում են մանրամասները»,-ասաց նա: