Շատ լավ կլինի, որ տղաներն ազատ արձակվեն: Այսօր` հոկտեմբերի 27-ին, Եռաբլուրում «Սասնա ծռերի» մասին հարցին այսպես արձագանքեց Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը:

«Իմ կարծիքը հետեւյալն է, որ պետք չէ երբեք ու երբեք զինված տեսքով հարձակում գործել քո հիմնական պետության դեմ»,- ասաց Գալուստ Սահակյանը:

Մեր ճշտող հարցին` կարծում եք, որ նրանք պետք է ազա՞տ արձակվեն, ԱԺ նախագահն իր ոճով պատասխանեց. «Եթե մեղադրանքներ չունենան, ազատ կարձակվեն, եթե մեղադրանքներ կան, պիտի պատասխան տան»:

Այլ հարցերի Գալուստ Սահակյանը հրաժարվեց պատասխանել: