Հալեպում գրոհայինները ամերիկյան արտադրության շարժական ԶՀՀ–ներ ունեն։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

«Նկատվել են գրոհայիններին ամերիկյան արտադրության հակատանկային համալիրների եւ շարժական ԶՀՀ–ների փոխանցման դեպքեր»,– ասել է նա։

Զախարովան նաեւ նշել է, որ իրենք մտահոգված են ԱՄՆ ղեկավարած կոալիցիայի գործողությունների պատճառով Սիրիայում աճող ապակայունությունից։