Տուրոյի քոլեջի գիտնականների կարծիքով նորապսակների մոտ միմյանց նկատմամբ անբավարարվածության գգացմունքի գխավոր պատճառը ոչ իրատեսական ակնկալիքներն են։ Մասնագետները ուսումնասիրել են, թե ինչպես են ակնկալիքներն ազդում ամուսնության վրա, հայտնում է Planet-today–ը։

Բոլոր մարդիկ  իրենց  որոշակի պատկերացումներն ունեն իրենք իրենց, մարդկանց ու աշխարհի մասին։

Հարաբերություններում այդ պատկերացումներն ու համոզմունքները ձեւավորում են որոշակի շաբլոններ, թե ինչպես ենք մենք վերաբերվում մեր զուգընկերոջը ու ինչ ենք ակնկալում նրանից։ Ընդ որում մեր այդ համոզմունքների մի մասը ռացիոնալ է, մյուս մասը՝ ոչ ռացիոնալ։

Ոչ ռացիոնալ համոզմունքներից է օրինակ այն վստահությունը, որ մեր զուգընկերը պետք է միշտ անի այն, ինչ մենք ենք ուզում, կամ որ սեքսը պետք է միշտ ֆանտաստիկ լինի։ Այս համոզմունքները ձեւավորում են ակնկալիքներ, որոնք էլ իրենց հերթին ազդում են մեր հարաբերությունների վրա։

Իհարկե ակնկալիքները կյանքի ընթացքում փոփվում են։ Շատերը շատ շուտ հասկանում են, որ իրենց զուգընկերը միշտ չէ անելու այն, ինչ իրենք են ուզում, եւ որ սեքսը ոչ միշտ է լինելու այնպիսին, ինչպիսին իրենք են պատկերացնում։

Զույգերի մեծ մասը ամուսնության պահին դրական ակնկալիքներ են ունենում իրարից։ Դա իհարկե լավ է, քանի որ թույլ է տալիս դրական վերաբերմունք ու մթնոլորտ ստեղծել, սակայն չափազանց դրական ակնկալիքները նույնպես կարող են խնդրահարույց դառնալ։

Եթե մենք չկարողանանք իրականությունը հաշվի առնելով շտկել ու փոփոխել մեր ակնկալիքները ամուսնությունից՝ մենք կարող ենք մշտապես հիաթափություններ ու դեպրեսիա զգալ։ Իսկ հիասթափություններն էլ իրենց հերթին կարող են մեզ զրկել հարաբերությունները շտկելու ու բարելավելու ցանկությունից։

Եթե դուք ի սկզբանե բոլորովին այլ ակնկալիքներ եք ունեցել ձեր զուգընկերոջից ու ձեր հարաբերություններից, քան իրականությունն է, ուրեմն պետք է ընդունեք, որ ձեր ակնկալիքները անիրատեսական են եղել ու համապատասխան շտկումներ անեք դրանց մեջ։ Սակայն մեր որոշ համոզմունքներ ռացիոնալ հիմքեր ունեն, օրինակ միանգամյան իրատեսական է ակնկալել, որ ձեզ պետք է հարգեն ու սիրեն։