Հոկտեմբերի 31-ին, ժամը 19-ին, «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Ազատամարտիկների փողոցի թիվ 87 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 2007 թ. ծնված Լիանա Ս.-ին եւ 1959 թ. ծնված Ագապի Կ.-ին, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Հոկտեմբերի 31-ին, ժամը 20.50-ին, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Էրեբունու փողոցի թիվ 20 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 1950 թ. ծնված Սիլվա Բ.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Երկու դեպքով էլ կատարվում է քննություն: