2017-ին պետք է «Ազգային անվտանգության խորհրդի մասին» նոր օրենք ընդունել ։ Այս մասին նոյեմբերի 1-ին հայտնել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանը, ելույթ ունենալով 2017-ի պետբյուջեի մասին խորհրդարանական լսումների ժամանակ։
Նա նշել է, որ 2017-ին նախագահի աշխատակազմին առընթեր Ազգային անվտանգության խորհրդի ծախսերը կրկնակի կրճատվել են։ Ավելի վաղ նախագահի 2016-ի օգոստոսի 10-ի հրամանով, ԱԽ խորհուրդը վերափոխվել է քարտուղարության։ Աշխատակազմը կրճատվել է 93-ից 37 մարդու, իսկ ծախսերն էլ ՝ 478 մլն դրամից 224 մլն են դարձել։
Բայց 2017-ին ԱԽ-ն նորից է վերափոխվելու, ավելին՝ խորհրդատվականից այն դառնալու է որոշումներ կայացնող մարմին, մանավանդ ռազմական քաղաքականության մեջ։ Դրա համար էլ, առաջնորդվելով բարեփոխված Սահմանադրությամբ, պետք է ընդունել նաեւ ԱԽ մասին նոր օրենք։




























