Ես չգիտեմ 2017-ի խորհրդարանական ընտրություններից հետո առհասարակ պետապարատում կմնամ թե ոչ։ Այս մասին լրագրողներին նոյեմբերի 1-ին խորհդարանում ասել է ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը
Նրա խոսքով իր կյանքի ծրագրերի վերաբերյալ անորոշ բաներ շատ կան։ «Առհասարակ եթե ցանկացած պաշտոնի որեւէ մեկը ինձնից արդյունավետ կարող է աշխատել, ես պատրաստ եմ նրան զիջել իմ տեղը կամ նույնիսկ ինքս առաջարկեմ նրան»,- հավելել է նա։




























