ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Շվեդիայի հետազոտողների խումբը պարզել է, թե որն է տղամարդու եւ կնոջ միջեւ օպտիմալ տարիքային տարբերությունը, որն անհրաժեշտ է երջանիկ ընտանիք ստեղծելու համար, փոխանցում է Informing-ը:

Պարզվել է, որ հաջող միության համար տարիքային տարբերությունը չպետք է գերազանցի 6 տարին:

Իսկ իդեալական տարբերությունը, ըստ գիտնականների, 5 տարին է:

Կարեւոր դեր է խաղում նաեւ ֆինանսական բարեկեցությունը: Այս կետն առանձնացրել են հարցմանը մասնակցած 2 սեռերի ներկայացուցիչները:

Բացի այդ, մասնագետները պարզել են, որ որքան բարձր է ամուսինների մտավոր ունակությունների մակարդակը, այնքան մեծ են առողջ սերունդ տալու շանսերը: