Ամերիկացի գիտնականները պարզել են, որ կնոջ համար վնասակար է տնային տնեսություն վարելն ու աշխատելը, փոխանցում է Informing-ը:

Մասնագետների խոսքով՝ դա բացասաբար է անդրադառնում կնոջ սրտանոթային համակարգի վրա, քանի որ կանայք հանգստանալու համար շատ քիչ ժամանակ են ունենում:

Հարցումների արդյունքում պարզվել է, որ կանայք, որոնք տնային գործերը համատեղում են կարիերայի հետ, հաճախ են բարձր ճնշում եւ սրտանոթային խնդիրներ ունենում:

Մասնագետները կարծում են, որ հաջողակ կարիերա անող եւ միաժամանակ օրինավոր տնտեսուհիներ մնալ փորձող կանայք գրեթե չեն հանգստանում, եւ այդ պատճառով շատ են հիվանդանում: