Օրական մի քանի ժամ սմարթֆոնով զբաղվող մարդիկ իրականում դրա միջոցով փորձում են լրացնել իրենց միայնությունը, վստահ են Մաքհիլի համալսարանի կանադացի հոգեբանները, փոխանցում է Psychological Science-ը:
Նրանց հետազոտությանը մասնակցել է 178 կամավոր, որոնք իրենց մասին տեղեկություններ են հայտնել հոգեբաններին: Դրա միջովով նրանք կազմել են մարդկանց միայնության, տագնապի եւ ինքնագնահատականի աստիճանը: Փորձի մասնակիցներին խնդրել են նկարագրել իրենց ամենասիրելի մի քանի գաջեթները:
Պարզվում է, որ մարդիկ, որոնք միայնություն են զգում, գաջեթը նկարագրելիս օգտագործել են այնպիսի բառեր, որոնք տեղին է օգտագործել մարդկանց նկատմամբ: Հետազոտողները եկել են այն եզրակցության, որ այդ կերպ մարդիկ փորձում են առարկայի միջոցով լրացնել այլ անձանց հետ շփվելու չիրացված պահանջի բացը:




























