Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ նոյեմբերի 7-ին, ժամը 11.47-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Բաղրամյան պողոտայի եւ Պռոշյան փողոցի խաչմերուկի երթեւեկելի հատվածում քար է ընկել, որը խոչընդոտում է երթեւեկությանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները երթեւեկելի հատվածից հեռացրել են քարը (մոտ 0,3 խմ):




























