British Journal-ի համար իրականացրած հոգեբաններ Նորման Լիի եւ Սատոսի Կանաձավայի նոր հետազոտության արդյունքներով պարզվել է, որ խելացի մարդիկ շփվելիս անբավարարվածություն են զգում:

18-ից 28 տարեկան մարդկանց շրջանում երկարատեւ ժամանակահատվածում իրականացված հետազոտությունը օգնել է պարզել, որ այն փորձարկվողները, որոնց շփման շրջանակը բավական ընդարձակ է, իրենց չափազանց երջանիկ են զգացել, հայտնում է Indy100-ը:

Պարզվել է սակայն, որ բարձր ինտելեկտով մարդիկ ընկերական հարաբերություններից առանձնապես բավարարվածություն չեն ստանում: Դրանից բացի, խելացի մարդիկ կյանքի նկատմամբ եւս անբավարարվածություն ունեն:

Հիմնական պատճառը այն տեսությունն է, որի համաձայն՝ խելացի մարդիկ, որպես կանոն, ավելի շատ կենտրոնանում են երկարաժամկետ նախագծերի վրա, իսկ շփումը նրանց դրանից շեղում է:

Հետազոտության արդյունքների հիման վրա գիտնականները եզրակացրել են, որ խելացի մարդը շփմանն անբավարար ուշադրություն դարձնելով՝ իրականում ավելի լավ եւ արագ է հարմարվում կյանքին: Գուցե ընկերների նեղ շրջանակն այնքան էլ վատ բան չէ՞, հարց են հչեցրել հոգեբանները: