Թուրքիայի սեւ ու մութ օրերը ետեւում են մնացել, Թուրքիան արդեն փոխվել է։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի պետնախարար, ԵՄ-ի անադամակցության գծով գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշը։

Թուրքական Sondakika-ի փոխանցմամբ՝  Ստամբուլում Անգլիայի հյուպատոսությունում կազմակերպված միջոցառման ժամանակ  Էգեմեն Բաղըշը անդրադարձել է Թուրքիայում տեղի ունեցող դրական փոփոխություններին՝ նշելով Տրապիզոնի հունական Սումելա վանքում եւ Աղթամարի հայկական Սուրբ Խաչ եկեղեցում իրականացված պատարագները։

«Շատ լավ էր, որ այդ կրոնական հաստատություններում պատարագներ իրականացվեցին, սակայն տխրեցնող է, որ վերջին պատարագները տեղի էին ունեցել հարյուրավոր տարիներ առաջ։  Մենք չպետք է այդքան սպասեինք։  Տրապիզոնի Վանի ժողովուրդը ընդունեց  եւ պատվեց հազարավոր քիրստոնյաների»,- նշել է թուրք նախարարը՝ ընդծելով, որ սա Թուրքիայի փոխվելու լավագույն ապացույցն էր, որի ականատեսը դարձավ Եվրոպան։