Բրիտանիայի Դաժան վերաբերմունքից երեխաների պաշտպանության ազգային միությունը (NSPCC) կրիտիկական է համարել այն բրիտանացիների թիվը, ովքեր հրապուրվում են համացանցում երեխաների հանդեպ սեռական բռնությունների տեսարանների դիտմամբ: Այս մասին հայտնում է BBC-ն:
Բարեգործական կազմակերպության զեկույցում նշված է, որ երեխաների մասնակցությամբ պոռնկագրություն դիտող մարդկանց թիվը կարող է կես միլիոնը գերազանցել: NSPCC-ը կոչ է անում մշակել «գործողությունների հուսալի պլան», որպեսզի ընդհատեն մանկական պոռնոյի սիրահար օգտատերերի հաշիվները:
Ներքին գործերի նախարարությունից ասել են, որ այդ ուղղությամբ աշխատում են իրավապահ մարմինների, մասնավոր ընկերությունների եւ հասարակական կազմակերպությունների հետ:
Բրիտանիայի ոստկանության տեղեկություններով՝ վերջին 5 տարվա ընթացքում մանկական պոռնկագրության տարածման հետ կապված հանցագործությունների թիվն աճել է ավելի քան երկու անգամ: 2015 թվականի դրությամբ՝ ընդհանուր առմամբ գրանցվել է այդպիսի 8745 հանցագործություն:
NSPCC-ը կարծում է, որ խնդրի ծավալները նվազեցված են: Կազմակերպությունը կառավարությանը կոչ է անոում ամենամյա հաշվետվություն ներկայացնել երեխաների հանդեպ սեռական բռնության տեսարաններով օգտահաշիվների հայտնաբերման եւ արգելափակման մասին:



























