Մոսկվան պատասխան միջոցներ կձեռնարկի՝ կապված Եվրամիության պատժամիջոցների ցանկի ընդլայնման հետ: Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ մեկնաբանությունում:

«Մոսկվային հայտնի է ռուսական ֆիզիկական անձանց դեմ անհատական պատժամիջոցների ընդլայնման վերաբերյալ ԵՄ Խորհրդի նոյեմբերի 8-ի որոշման մասին: Ղրիմի եւ Սեւաստոպոլի բնակիչների նկատմամբ ԵՄ-ի սահմանափակող միջոցներն ընկալում ենք որպես ոչնչով չարդարացված կոլեկտիվ պատիժ՝ ազատ ժողովրդավարական կամարտահայտության համար: Ռուսաստանի կազմ թերակղզու վերադարձի հարցը վերջնականապես լուծված է, եւ նրա բնակիչներն ընտրել են ռուսական խորհրդարանի իրենց ներկայացուցիչներին»,- նշված է հաղորդագրությունում:

Նախարարությունում ընդգծել են, որ Պետդումայի պատգամավորների դեմ պատժամիջոցները չեն նպաստի Ռուսաստանի եւ ԵՄ-ի օրենսդիր մարմինների միջեւ երկխոսության վերականգնմանը, ինչը պահանջված է ՌԴ-ԵՄ հարաբերությունների այժմյան բարդ փուլում: