Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 8-ից 9-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 7 դեպքից բացահայտվել է 5-ը:

Բացահայտվել է գողության 10, թմրանյութի հայտնաբերման 8, խարդախության 3, ապօրինի ծառահատման, յուրացման եւ կողոպուտի 1-ական դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է ապօրինի ծառահատման 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 2 պատահար, ինչի հետեւանքով 2 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: