Լոնդոնյան եւ Նյույորքյան բորսաներում էլեկտրոնային առքուվաճառքի ընթացքում նավթի համաշխարհային գները նվազում են: Այս մասին գրում է Gazeta-ն:

Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) թեթեւ տեսակի WTI նավթի դեկտեմբերյան ֆյուչերսները նվազել են 0.33%-ով՝ հասնելով մեկ բարելը 45.12 դոլարի:

Իսկ լոնդոնյան ICE Futures բորսայում նավթի Brent տեսակի ֆյուչերսները՝ մատակարարմամբ, նվազել են 0.39%-ով եւ կազմել 46.34 դոլար՝ մեկ բարելի դիմաց: