Նորթհեմփոթնի կենտրոնում՝ Carlsberg ընկերության գարեջրատանը, ամիակի արտահոսք է տեղի ունեցել, ինչի հետեւանքով զոհվել է մել աշխատակից, ավելի քան 20 մարդ տուժել են, հայտնում է Sky News-ը:
Հաղորդվում է, որ տարբեր աստիճանի վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 22 մարդ, որոնց թվում գարեջրատան 11 աշխատակից, 9 հրշեջ եւ 2 ոստիկան:
Ընդ որում, 51-ամյա մի աշխատակցի վիճակը գնահատվում է ծանր:



























