Standard & Poor 's միջազգային վարկանիշային կազմակերպությունը պահպանել է ԱՄՆ տնտեսության կայուն կանխատեսումը եւ հաստատել է ներդրումային վարկանիշը («AA + / A-1+»), հայտնում է Reuters-ը:
«Մենք ենթադրում ենք, որ ԱՄՆ-ում «զսպումների եւ հակակշիռների» բազմամյա ուժեղ եւ հուսալի համակարգը հսկողության տակ կպահի Դոնալդ Թրամփի քաղաքական պարտականությունների կատարումը»,- հայտնել են գործակալությունից:
S&P-ից հայտնել են նաեւ, որ գործակալությունը կարող է բարձրացնել երկրի վարկանիշը, եթե փորձագետները տեսնեն ֆինանսական եւ պետական քաղաքականության արդյունավետությունը, որը պետք է հանգեցնի ԱՄՆ հարկային ծանրաբեռնվածության նվազմանը:


























