Նոյեմբերի 9-ին, ժամը 18.30-ի սահմաններում, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երասխ-Երեւան ավտոճանապարհի 32-րդ կմ-ի հատվածում վրաերթի է ենթարկել 74-ամյա Լիզա Ջանյանին, որը տեղում մահացել է:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ  կատարվում է քննություն: