ՀՀ կառավարությունը կարելի է վատ իմաստով կոմսոմոլական անվանել. ձեւ կա, բովանդակություն չկա: Այս մասին նոյեմբերի 11-ին լրագրողներւն ասել է Երեւանի նախկին քաղաքապետ տնտեսագետ Վահագն Խաչատրյանը՝ պատասխանելով զինվորականներին վճարումներ կատարելու մասին նոր պետական նախագծի մասին հարցին:

«Թող ոչ ոք չփորձի սպեկուլյացիա անել նրանով, թե ուզում է օգնել զինվորականներին: Ոչ մի նման բան: Իսկ մարդիկ ուզում են վստահ լինել, որ այդ գումարը կհասնի նպատակին: Ներկայիս լղոզված բացատրությունները պատասխան չեն տալիս»,- ասել է Խաչատրյանը:

Նոր տարին նոր բնակարանում՝ սկսած 6% տարեկան տոկոսադրույքով վարկի միջոցով

«Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում վարկերը մինչև ս.թ. դեկտեմբերի 30-ը տրամադրվում են սկսած 6% տարեկան տոկոսադրույքով

Ոչ ոք անգամ չի էլ բացատրում, թե այդ վճարումը արյդոք պետք է կամավոր լինի: Եթե ոչ, ապա դա հարկ է: Բայց ոչ ոք դա հարկ չի անվանում:

«Հիշեցնում է խորհրդայինբ տարիների կամավոր-հարկադիր միջոցները: Նորից եմ ասում, թող ոչ ոք դրանով սպեկուլյացիա չանի: Բոլորն են ուզում օգնել, բայց նման նախաձեռնություններով այդ գաղափարը վարկաբեկում են»,- ասաց նա: