Նոյեմբերի 5-ին, ժամը 16-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 59-ամյա Մարիամ Ս.-ն եւ հայտնել, որ թիվ 46 երթուղային ավտոբուսի սրահում իր պայուսակից գողացել են դրամապանակը` գումարով եւ զեղչի քարտերով:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, գողությունը կատարելու կասկածանքով, նոյեմբերի 10-ին, ժամը 14.30-ին, Կոմիտասի պողոտայի թիվ 54 հասցեի մոտից բերման են ենթարկել 28-ամյա Գոռ Պ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է հետաքննություն: