Ախալքալաքի ապրանքային շուկայի վաճառողները ցանկանում են, որ շրջանի ղեկավարությունը արգելի առեւտուրը փողոցներում, այլ վայրերից ժամանած առեւտրականների համար, հաղորդում է J-news-ը:
Նոյեմբերի 9-ին Ախալքալաքի ապրանքային շուկայի վաճառողները, մոտ 50 մարդ, գնացին բողոքելու Ախալքալաքի Շրջանային վարչության նախագահ Էդուարդ Աղասարյանին:
Ըստ նրանց, ժամանած վաճառողները, հիմնականում մոլդովացիները, վաճառում են ապրանքը էժան գներով, քան վաճառողները գնում են, այդ պատճառով առեւտուրը տոնավաճառում դադարել է:
«Մենք բողոքում ենք, որ փողոցներում մոլդովացիները եւ թուրքերը դադարեն առեւտուր անել: Նրանք կանգնած են ամեն փողոցում մեքենաներով եւ վաճառում են, եւ այսպիսով խփում են մեր գործին: Թող մեր ղեկավարությունը արգելի նրանց վաճառել», -դժգոհում է մի վաճառողուհի, ով չցանկացավ ներկայանալ:
Վարդիկ Մինասյանը դժգոհում է, որ նրանք չեն կարող վաճառել իրենց ապրանքը: «Այլ պետության քաղաքացիներ գալիս են եւ վաճառում մեզ մոտ, մեզանից գումար վերցնում են առեւտրի համար, իսկ նրանցից ոչ: Ես ապրանքը 30 լարիի գնել եմ «Լիլոյից», իսկ նրանք նույն ապրանքը 20 լարիով վաճառում են», -դժգոհում է Վարդիկ Մինասյանը:
Հանդիպումը տեւել է մոտ 30 րոպե, հանդիպումից հետո նրանցից ոմանք գնացին հիասթափված, ոմանք էլ այն հույսով, որ Շրջանային վարչությունը որոշ միջոցներ կձեռնարկի ինչ-որ կերպ օգնելու նրանց:
Ախալքալաքի Շրջանային վարչության նախագահը խոստացել է երկուշաբթի օրը պատասխանել այն մասին, թե ինչ կձեռնարկեն տեղի իշխանությունները այս հարցի շուրջ:
«Մենք չենք կարող արգելել նրանց վաճառել, բայց մենք կփորձենք կարգավորել այս խնդիրը: Իսկ եթե ընդհանրապես արգելել փողոցներում առեւտուրը, ապա դա կազդի նաեւ մեր շատ բնակիչների գործին: Եվ նման մի խումբ էլ կարող է այդ ժամանակ գալ եւ բողոքել: Տեսնենք, թե ինչպես կկարգավորենք այդ հարցը», -ասաց Ախալքալաքի Շրջանային վարչության նախագահ Էդուարդ Աղասարյանը:




























