Շատ շուտով Երկիր մոլորակը կբախվի շոկոլադի ծայրահեղ անբավարարության խնդրին: Այս մասին հայտարարել են ամերիկացի գիտնականները:
Նրանք պնդում են, որ խնդիրը կառնչվի ոչ միայն քաղցրեղենի սիրահարներին, այլեւ սրտային հիվանդություններ եւ ցածր ճնշում ունեցողներին, որոնց կյանքը թեթեւացնում է մի կտոր սեւ շոկոլադը: Մասնագետների խոսքով՝ մոլորակի վրա շոկոլադի անբավարարությունը պայմանավորված է Լատինական Ամերիկայում կակաոյի ծառերի զանգվածային հիվանդությամբ, որը Երկրում շոկոլադի արտադրության բաղադրատարրերի հիմնական մատակարարն է: Այս մասին հայտնում է VistaNews.ru-ն:
Աֆրիկայում եւս, որը կակաո է մատակարարում, վերջին տարիներին բերքն ավելի ու ավելի է վատանում սաստիկ երաշտի պատճառով, որը նույնպես ազդում է շոկոլադի ընդհանուր շուկայի վրա:




























