Տղամարդու ուղեղը մեծ դժվարությամբ է անցնում մի խնդրի կատարումից մյուսին՝ ի տարբերություն կանանց ուղեղի, որոնք, ի դեպ, լրացուցիչ էներգիա չեն ծախսում: Այս մասին հայտարարել են Ռուսաստանի Էկոնոմիկայի բարձրագույն դպրոցի գիտնականները:
Մասնագետներն այսպիսի եզրակացության են հանգել փորձի արդյունքում, որի ընթացքում նրանք փորձարկվողներին առաջարկել են մի քանի խնդիրներ կատարել: Պարզվել է, որ մի խնդրի կատարումից մյուսին անցնելիս տղամարդու ուղեղն ավելի մեծ քանակով էներգիա է ծախսում, քան կնոջ ուղեղը: Դրանից զատ, նա գործարկում է նաեւ լրացուցիչ հատվածներ: Գիտնականների խոսքով՝ տղամարդկանց համար իրենց առջեւ դրված մեծ թվով խնդիրները ծանր բեռ են, փոխանցում է «Միր24»-ը:
Հետազոտությանը մասնակցել է 20-ից մինչեւ 65 տարեկան 140 մարդ:




























