«Բա թուրքից ի՞նչ եք սպասում»: Այսօր՝ նոյեմբերի 14-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այսպես արձագանքեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը վերջին օրերի սահմանային լարվածության վերաբերյալ հարցին:
Ըստ նրա` հակառակորդից այլ բան ակնկալել չի էլ կարելի:
Սարոյանը ողջունեց ազգ-բանակ գաղափարախոսությունը եւ 1000 դրամների պարտադիր ապահովագրության նախագիծը` հորդորելով սպասել մինչեւ օրինագծերի փաթեթը քննարկվի Ազգային Ժողովում. «Իհարկե, ինչն ազգային է, պետք է ողջունենք: Անպայման կխոսամ, կասեմ, սպասեք»:
Հարուստներից եւ անապահով խավից միեւնույն չափով գանձումների հարցում Սարոյանը խնդիր չի տեսնում։ «Այ մարդ, է նրանք էլ թող շատ տան, նրանք էլ: Հըլը թող քննարկենք, հետո կերեւա»,- ասել է Սարոյանը:




























