Այսօր` հոկտեմբերի 25-ին, սկսվող քառօրյայում Ազգային Ժողովը որոշում է ընդունելու «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխությունների օրինագծի վերաբերյալ:
Այդ կապակցությամբ «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների բացմանը» նախաձեռնող խումբը հանդես է եկել կոչով, որում ասվում է.
«Այդ օրինագծով նախատեսվում է բացել օտարալեզու դպրոցներ, ինչը անչափ մեծ վտանգի տակ կդնի հայոց լեզուն եւ պետականությունը:
Բողոքի ցույցը կկայանա Ազգային ժողովի Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ, ժամը 11:00-ին: Ձեր մասնակցությունն անչափ կարեւոր է: Միացե՛ք բողոքի ցույցին, հրավիրե՛ք ձեր շրջապատի բոլոր մտահոգված անձանց, տարածե՛ք այս կոչը»:




























