ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաեւը, որին մեղադրում են կաշառակերության մեջ, հարցաքննության ժամանակ հրաժարվել է ընդունել մեղքը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն՝ վկայակոչելով իր աղբյուրները։՛
«Նա հրաժարվում է ընդունել իր մեղքը։ Նա կարծում է, որ ոչ մի ապօրինի գործողություն չի կատարել»,– հայտնել են գործակալության աղբյուրները։
Այս պահին Ուլյուկաեւը Մոսկվայի Բասմանի դատարանում է, որտեղ պետք է քննվի նրա տնային կալանքի հարցը։
Երեքշաբթի գիշերը Ռուսաստանի Քննչական կոմիտեից հայտնել են Ուլյուկաեւին ձերբակալելու եւ նրա դեմ ՌԴ ՔՕ 290-րդ հոդվածի 6-րդ մասով (Առանձնապես խոշոր չափի կաշառք վերցնելը) քրեական գործ հարուցելու մասին: Ըստ նախաքննության վարկածի՝ նա 2 մլն դոլար է ստացել Տնտեսական զարգացման նախարարության դրական գնահատականի դիմաց, որը «Ռոսնեֆթ»-ին թույլ կտար ձեռք բերել «Բաշնեֆթ»-ի արժեթղթերի պետական փաթեթը:




























