Բրիտանական ընտանիքը, որին նույնասեռականների ընտանիքներում երեխաների դաստիարակության հանդեպ բացասական հայացքների համար թույլ չեն տվել որդեգրել երկու երեխաների, հայտնել է խոսքի ազատության իր իրավունքը խախտելու մասին։ Ամուսիններին թույլ չեն տվել որդեգրել երեխաներին այն բանից հետո, երբ նրանք ասել են, որ իրենց կարծիքով «երեխային պետք են մայր ու հայր» հայտնում է BBC–ն։

Ընտանիքը այդ որոշումը բողոքարկել է, հայտնելով, որ այն չի արտացոլում երեխաների շահերը։

Տարեսկզբին երեխաներին ժամանակավոր դաստիարակության էին հանձնել խնամակալ ընտանիքի։ Ամուսինները հավատացյալ քրիստոնյաներ են, ու գիտեին,որ իշխանությունները երեխաների համար որդեգրող ընտանիք են որոնում։ Բայց երբ հայտնի է դարձել, որ պոտենցիալ որդեգրողները նույնասեռականների ընտանիք է, ամուսինները որոշել են իերնք որդեգրեն երեխաներին։ «Մենք չէինք կարող պատկերացնել, որ երեխաների մասին կարող են հոգ տանել երկու տղամարդիկ»,- հայտնել է կինը, որն ուզում էր որդեգրել երեխաներին։

«Տղա լինի, թե աղջիկ՝ բայց երեխան փնտրում է վարքագծային մոդել։ Մեզ համար ընտանիքի լավագույն մոդելը մայրն ու հայրն են։ Նույնասեռականների զույգը գուցե շատ լավ մարդիկ են, նրանք ուզում են ծնող դառնալ, նրանք գուցե ավելի շատ գումար ունեն, բայց ես զգում եմ, որ մեր իրավունքները ոտնահարում են մեր կրոնապաշտության պատճառով»,- հավելել է նա։ Կնոջ խոսքով, որդեգրման հարցերով խորհուրդը ձգտում է բավարարել նույնասեռականների միջնորդությունը՝ մոռանալով երեխաների բարեկեցության մասին։

Ամուսինները, որոնք իրենց հոմոֆոբ չեն համարում, հավելել են, որ որդեգրման հարցերով խորհուրդը սկզբից եւեթ գիտեր իրենց կրոնապաշտության մասին։