Հայկական զինված ուժերը առաջնագծում լիովին վերահսկում են իրավիճակը: Այս մասին այսօր՝ նոյմբերի 15-ին, լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը, որը մասնակցում էր   Կոսովոյում եւ Աֆղանստանում միջազգային խաղաղության հաստատման գործողություններին մասնակցող հայ խաղաղապահների եւ նրանց ընտանիքների համար կազմակերպված հեռուստակամրջին:

«Մենք հետեւում ենք Ադրբեջանի կողմից անցկացվող զորավարժությունների ընթացքին եւ անում համապատասխան հետեւություններ: Առաջնագծում նույն կարգավիճակն է, ինչպես այս 24 տարիների ընթացքում: Իրավիճակը վերահսկելի է, որեւէ արտառոց բան չկա»: