Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի հերթական նիստը:
Օրակարգային առաջին հարցով խորհրդին են ներկայացվել 2009-ից 2016 թվականների ընթացքում Տեսչական բարեփոխումների ուղղությամբ կատարված աշխատանքներն ու ընթացիկ միջոցառումերը: Այնուհետեւ խորհուրդը քննարկել եւ հավանություն է տվել ՀՀ գյուղատնտեսության նախարարության Գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչության լուծարման մասին հարցին, ինչպես նաեւ տեսչության գործառույթների վերաբաշխմանը:
![]() |
Նոր տարին նոր բնակարանում՝ սկսած 6% տարեկան տոկոսադրույքով վարկի միջոցով «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում վարկերը մինչև ս.թ. դեկտեմբերի 30-ը տրամադրվում են սկսած 6% տարեկան տոկոսադրույքով |
Օրակարգային հաջորդ հարցով փոփոխություն է կատարվել ՀՀ էկոնոմիկայի նախարարության Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կանոնադրությունում՝ կապված նախարարության անվանափոխության հետ:





























